Սյամոն դատապարտել է Հայաստանի իշխանությոնների փորձերը՝ երկիրը մի բևեռից մյուս բևեռ տանելու՝ հայտարարելով, թե պետք են նոր ընտրություններ, որոնց ժամանակ կբացատրվի ժողովրդին, թե ով ինչ ծրագիր է առաջ տանում, ինչ է առաջարկում:

Արտահերթ ընտրությունների անցկացմամբ շահագրգռված Սյամոն ի՞նչ է առաջարկում, երբ քննադատում է իշխանություններին՝ անելով դա, իհարկե, Նիկոլի հետ համաձայնեցված կարգով:

Նախ՝ արձանագրենք,որ Սյամոյի քննադատությունը, թե Նիկոլի իշխանությունը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք, այդքան էլ օբյեկտիվ չէ, ապա՝ ակնհայտ է, որ Սյամոնընդամենը մի բան է առաջարկում՝ Հայաստանի լիարժեք ինտեգրում թյուրքական աշխարհին. չգնալ Արևելք կամ Արևմուտք, բայց «Զանգեզուրի միջանցք» տալ թուրքերին, որի քարոզով Սյամոն արդեն հոգնեցրել է, նշանակելու է Հայաստանի վիլայեթացում, ոչինչ ավելին: Մինչդեռ համաշխարհային ուժային կենտրոններից մեկնումեկին իրապես հարելու դեպքում Հայաստանը կարող է դույզն–ինչ շանս ունենալ՝ սեփական դեմքը պահպանելու, գործոն լինելու:

Ակնհայտ է, որ Սյաոյի նպատակը Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձենլն է. նրա հայաստանյան գաղտնի միսիան այդ պրոցեսին նպաստելն է ու թուրքակական շահերի լոբբինգով զբաղվելը, ինչն էլ փայլուն կերպով մարդն անում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել