Lurer.com-ը գրում է.
Իսրայելի պաշտպանության բանակը իր Telegram ալիքում հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքին և զենքի պահեստին։
«Երեկ Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել են ռազմական ենթակառուցվածքների վրա հարավային Լիբանանի Հանինի և Մարուն ալ-Ռաս բնակավայրերում: Բացի այդ, հարձակվել են «Հեզբոլլահի» զենքի պահեստի վրա՝ Նաբաթիե քաղաքի մոտ», - ասվում է բանակի հաղորդագրության մեջ:
Իսրայելի բանակի հրետանին հարվածներ է հասցրել նաև Լիբանանի հարավում գտնվող Ռմեյշ, Լաբուն, Քֆարչուբա և Այտա ալ-Շաբ գյուղերի տարածքներին վտանգը վերացնելու համար:
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=590653&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել