Սյամոյի կողմից արցախյան քաղաքական ուժերին արված առաջարկությոնը՝ հանդես գալու միասնական ճակատով, այլ պատճառներից զատ ունի նաև մեկ ուրիշը. Սյամոն, հասկանալով, որ արցախցիների շրջանում ունի զրոյական ռեյտինգ և որ եթե ընտրություններին հանդես գա միայն իր դեմքով՝ միայնակ, չի կարողանալու անգամ 1%-ը հաղթահարել, փորձեր է անում այլոց օգնությամբ ԱԺ սպրդել: Նա համաձայն է նույնիսկ սեփական անունը ցուցակի ամենավերջում գրել, պատրաստ է նույնիսկ գաղտնի պահել, կոծկել, եթե նման հնարավորություն լիներ, բայց ինչ-որ կերպ ԱԺ շենքում հայտնվելու հնարավորություն ստանալ: Նա պատրաստ է ամեն ինչի, քանի որ հասկանում է, որ եթե այս անգամ էլ փուստ տվեց, իր գոյությունը դաշտում կդառնա լրիվ անիմաստ, ու նույնիսկ ինքն իրեն պետք չի լինի:

Մյուս կողմից՝ քաղաքական ուժերն էլ իրենց հերթին հասկանում են, որ եթե նույնիսկ ակնարկեն Սյամոյի մասին, իրենք էլ չեն կարողանալու 1%-ն անգամ հաղթահարել. Սյամոն քաղաքական բորոտ է, որին դիպչելիս անհնար է չվարակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել