«Plug and Play Germany GmbH» կազմակերպությունը «Աքսելերացիոն ծրագիր» դրամաշնորհային մրցույթի հաղթող
 ԲՏԱՆ և կազմակերպության հետ պայմանագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը և «Plug & Play Germany GmbH» կազմակերպության գործադիր տնօրեն Սաշա Քարիմպուրը։
26 շաբաթյա ծրագիրը նախատեսված է Հայաստանում գործունեություն ծավալող սկսնակ ընկերությունների համար, որի ընթացքում ընկերություններին կտրամադրվեն խորհրդատվական ծառայություններ, կարողությունների զարգացում, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել