Նորայր Նորիկյանի և նմանատիպ գործիչների մասին խոսելն անիմաստ է, երբ անգամ իրենց հարևանները նրանց չեն ճանաչում, և նրանք տարիներ շարունակ եղել են Նիկոլի «հաճախորդի հաճախորդը»: Ավելի լավ է անդրադառնամ նրանց տերերին:
Ակնհայտ է, որ Հայաստանում շրջանառվում են տարբեր երկրների ֆինանսական միջոցներ՝ դոլարներ, ռուբլիներ և հաճախ նաև լիրաներ: Նպատակը մեկն է՝ սեփական մեղքերը բարդել այլոց վրա, օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները՝ ֆեյքերից մինչև լրատվական մեդիա, տելեգրամյան ալիքներ և այլ պրոպագանդիստական միջոցներ: Այս ալիքների սպասավորները, կուսակցությունների խոսափողերը, շարժումների ներկայացուցիչները, բոլորը «ֆաս» հրամանով հարձակվում են նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վրա:
Մեր ժողովրդին էշի տեղ դրածները լավ կանեն հայելու մեջ նայեն և տեսնեն, թե ով է իրական էշը: Նրանք, ովքեր հայրենիքը օտարների հրամանով վաճառել են դոլարով, ռուբլով կամ լիրայով, հիմա խոսում են 2018 թվականի իշխանազավթումից և հայրենասիրությունից, այն դեպքում, երբ հենց իրենք են իրականացրել դա կամ հանդիսանում են իրականացնողների խամաճիկը: Բայց մենք գիտենք, և շուտով հասարակությունն էլ կիմանա, թե ով եք դուք իրականում՝ դատարկաձայն ու տմարդ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100009109110029/posts/3661615327485402/?rdid=9EvyflNykGqOIl5M
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել