Ռուսաստանը չի կարող պարտվել, քանի որ բազմաբեւեռ աշխարհակարգն այլեւս փաստ է։
Վերջին շաբաթվա ընթացքում համացանցում ակտիվացել են հակառուսական տարրերը։
Այդ ակտիվացումը կապված է Կուրսկի մարզում ուկրաինական, իսկ իրականում՝ Հավաքական Արեւմուտքի կազմակերպած հարձակում-ներխուժմամբ։
Սա հնարավորություն է տվել Հայաստանում ծվարած հակառուս -թրքահպատակ-արեւմտամոլներին ենթադրել, որ ՌԴ-ն գտնվում է պարտության շեմին։
Իհարկե իրավիճակը ռազմաճակատում լարված է։
Բայց պետք է հասկանալ, որ ՌԴ-ն փաստացի պատերազմի մեջ է Հավաքական Արեւմուտքի հետ ու այդ պատերազմը ոչ միայն ռազմաճակատում է, այլ նաեւ ունի քաղաքակրթական բաղադրիչ։
Հավաքական Արեւմուտքն իր տնտեսական, ռազմական ու քարոզչական ռեսուրսները դրել է ՌԴ-ին ծնկի բերելու համար։
Բայց ՌԴ-ն ոչ միայն ծնկի չեկավ, այլ տնտեսությունն ավելի ակտիվացրեց, զարգացրեց իր դերակատարումը ԲՐԻԿՍ-ի ու Շանհայի կազմակերպության շրջանակներում։
Առանձնահատուկ զարգացում են ապրում ռուս-չինական ու ռուս-իրանական հարաբերությունները։
Այսինքն բազմաբեվեռ աշխարհն այլեւս փաստ է։
Սրան հակառակ Արեւմուտքն ավելի է փորձում մեծացնել ճնշումը ՌԴ-ի վրա, բայց հաշվարկը սխալ է լինելու։
Ինչու՞…քանի որ Ռուսաստանը մեկ անգամ չէ ապացուցել, որ մարտահրավերներից ավելի է համախմբում իր ռեսուրսները՝ մարդկայինից մինչեւ ֆինանսական ու ռազմական։
Նույնը կարծում եմ կլինի նաեւ այս դեպքում։
ՌԴ-ն իր վրա վերցրել է բազմաբեւեռ աշխարհակարգի լոկոմոտիվի դերը։
Բազմաբեւեռ աշխարհակարգի կողմնակից են նաեւ Չինաստանն ու Իրանը։
Եվ Հայաստանի ներսում, եւ Հայաստանի սահմաններից դուրս ասել եմ ՝ ՌԴ-ն Հայաստանի ու հայ ժողովրդի ամենաարդյունավետ դաշնակիցն է եւ ՌԴ-ի անհաջողությունը գլոբալ առումով չի բխում ՀՀ եւ հայության շահերից։
Այս քաղաքակրթական պայքարում ես մշտապես եղել եւ մնում եմ բազմաբեւեռ աշխարհակարգի կողմնակից, ՌԴ-ի հետ դաշնակցային, Չինաստանի ու Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների կողմնակից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0Jv77NZPkxqJfSpxzacTbYSRXu4quWGsyt8nAXcUbtQz6mm8SSKdHVywD19zVyWcJl&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել