Lurer.com-ը գրում է.
Մոսկվան խորապես ցնցված է Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածից Ալ-Թաբիին դպրոցի վրա և Իսրայելին կոչ է անում զերծ մնալ քաղաքացիական օբյեկտներին հարվածելուց, օգոստոսի 10-ին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Regnum-ը։
Առավոտյան Իսրայելի Պաշտպանության բանակը ավիահարված է հասցրել Դարաջ Թուֆահ շրջանում գտնվող դպրոցին։ Al Jazeera-ն հայտնել է առավոտյան աղոթքին մասնակցող առնվազն 100 մարդու մահվան մասին:
«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Գազայի հատվածում խաղաղ բնակիչների վրա նման հարձակումները համակարգված են և ոչնչով չեն կարող արդարացվել, ընդգծել է Զախարովան։ Պաղեստինը հաղորդել է վերջին մեկ ամսվա ընթացքում տեղահանվածների 13 կենտրոնի ռմբակոծման մասին:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Իսրայելի գործողությունները խաթարում են միջազգային ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի դեէսկալացիային ու հրադադարին։