Ռուսաստանի Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի շրջաններում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Ազգային հակաահաբեկչական կոմիտեին հղումով։

«Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և թշնամու դիվերսիոն և հետախուզական ուժերի կողմից ահաբեկչական գործողությունների սպառնալիքները ճնշելու համար Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը որոշել է 2024 թվականի օգոստոսի 9-ից հակաահաբեկչական գործողությունների անցկացում կազմակերպել Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջաններում»,- հայտնել են կոմիտեից։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեում նշել են, որ Կիևի ռեժիմն աննախադեպ փորձ է ձեռնարկել՝ ապակայունացնելու իրավիճակը Ռուսաստանի մի քանի շրջաններում։ Ինչպես ընդգծել են կոմիտեում, ուկրաինացի զինյալների հարձակումը Կուրսկի շրջանի վրա հանգեցրել է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև բնակելի շենքերի և այլ քաղաքացիական օբյեկտների ավերման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել