Սոթքի ոսկու հանքում արտակարգ պատահար է տեղի ունեցել։
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով հանքի երկու աշխատակից վիրավորվել են։
Ըստ տեղեկությունների, աշխատակիցներին տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոններ։ Հիշեցնենք, որ Սոթքի ոսկու հանք ադրբեջանական զինուժի ներթափանցման արդյունքում հանքի բաց հատվածը մնացել էր ադրբեջանցիների հսկողության տակ, ինչի արդյունքում, հայկական կողմը հանքը շահագործում էր միայն փակ ճանապարհով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել