ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ դեռեւս չի որոշել, թե մասնակցելու է Բաքվում կայանալիք COP39-ին նիստին, թե ոչ, չնայած նրան, որ Ադրբեջանից հրավեր է ստացել։
Մի շարք իրավապաշտպաններ, այդ թվում ԵՄ պատգամավորներ, անընդունելի են համարում այդ միջոցառմանը մասնակցելը, համարելով, որ էթնիկ զտումներ իրականացրած, եւ հայ գերիներ ու պատանդներ պահող երկրում նման միջոցառմանը մասնակցելը լեգիտիմացնում է Ադրբեջանի գործողությունները։
Հայաստանի փաստացի ղեկավարի մասնակցությունն այդ միջոցառմանը կլեգիտիմացնի այդ երկրի էթնիկ զտումներ իրականացնելու իրավունքը եւ պատանդ հայերի դատավարությունը։ Անգամ դրան մասնակցելը հնարավոր համարելն է լեգիտիմացնում Ադրբեջանի քաղաքականությունը։
Վերը նշված նկատառումներից ելնելով, կարելի է ենթադրել, որ այդ անձն, այնուամենայնիվ, կմասնակցի այդ միջոցառմանն, ինչն իր վարած քաղաքականության տրամաբանության մեջ է գտնվում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/pfbid02N7EMz6A7W8CdWYmbTPF77gtRrnxt15uE2Lf4b7NMx2xxwPsjPfgHCumgZ9ZokwPgl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել