Խանումյան Հայկոն, պրոպագանդելով Ադրբեջանի սահմանդրությանը համաձայն Արցախին ինքնավար կարգավիճակ տալու տարբերակը՝ միաժամանակ մատնանշել է նաև, թե է՛լ ով է դառնալու այսպիսի լուծման շահառուն՝ բացի արցախցիներից, ում է սա ձեռնտու, ում ունեցած ծրագրերի ջրաղացին կարող է այսպիսի լուծումը ջուր լցնել: «Էս խնդրի լուծման առաջին շահառուն պետք է լինի Արևմուտքը, բնականաբար,արցախցիներից հետո»,-ասել է Հայկոն՝ հավելելով, որ եթե չլուծվի, ապա խնդիրը կարող է կրկին պայթել:

Խանումյան Հայկոն այնքան տխմար է, որ կարծում է, թե արևմտյան գերտերություններից շատ ավելի լավ է պատկերացնում օտարի շահը, շատ ավելին գիտի, քան ասենք MI6-ի Ռիչարդ Մուրը:

Եթե իսկապես Արևմուտքի շահերից բխեր Արցախում հայերի գոյությունը, ապա կային բոլոր հնարավորոթյունները՝ կանխելու Արցախի հայաթափումը: Փոխարենն Արևմուտքն արեց ամեն ինչ, որ Արցախից հայերը դուրս գան՝ ելնելով այն թեզից, որ Կովկասում հայերն են Մոսկվայի հենարանը:Մոսկվան էլ իր հերթին ոչինչ չարեց՝ ողբեգոթյունը կանխելու, իսկ թե ինչու այպես ստացվեց, քննարկման բոլորովին այլ թեմա է թերևս:

Մի բան հստակ է՝ Արցախյան խնդիրը թեկուզ տասնամյակներ անց կարող է պայթել միայն այն դեպքում, եթե այնտեղ որևիցե կարգավիճակով հայեր ապրեն: Ինչո՞ւ է այսօր Նախջևանի խնդիրը մոռացության մատնված: Մատնված է, քանի որ այնտեղ գեթ մի հայ չի ապրում: Հետևաբար՝ Արցախի խնդիրն էլ ժամանակի ընթացքում կարող է տրվել մոռացության, եթե այնտեղ հայեր չապրեն: Օրինակ՝ կոնկրետ Նիկոլը հենց դա է անում՝ ջանալով մարդկանց ուղեղներից ջնջել հայկական Արցախի մասին հիշողությունները:

Ասել կուզի՝ Խանումյան Հայկոն անիմաստ դուրս է տվել. Արցախում հայերի գոյությամբ շահագրգռված կարող են լինել Մոսկվան ու Իրանը, բայց ոչ երբեք Անկարան կամ Արևմուտքը, որը, չնայած ամեն ինչին, Ադրբեջանին համարում է տարածաշրջանում իր անփոխարինելի դաշնակիցը:

Չե՞ք հավատում, կարդացեք արևմտյան հեղինակավոր վերլուծական կենտրոնների վերլուծությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել