Իրանը իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելի հանցագործություններին, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում։
Ըստ իրանական լրատվամիջոցների` Փեզեշքիանը նշել է, որ եթե արևմտյան խաղացողներն իսկապես ցանկանում են կանխել տարածաշրջանային սպառնալիքները, ապա պետք է անհապաղ դադարեցնեն «սիոնիստական ռեժիմին» աջակցելը և նաև ստիպեն Իսրայելին վերջ դնել Գազայի խաղաղ բնակիչների կոտորածներին։
Իրանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ը և այլ արևմտյան երկրներ աջակցում են մի ռեժիմի, որը չի հարգում միջազգային իրավունքի ոչ մի նորմ։ Դա երկակի ստանդարտների քաղաքականություն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել