ՔՊ-ական Հակոբյան Էդոյի ներկայացրած հայտարարագրից պարզվում է, որ նա տուն չունի, բայց նրա կողմից փաստացի տնօրինվում է անհատական բնակելի տուն ու հողամաս Երևանում, վարում է 2013-ի արտադրության «Toyota», բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) կազմել են ընդամենը 1000 դրամ, փոխարենն էլեկտրոնային հաշվին Էդոն տարվա վերջում ունեցել է 1894000 դրամ, կանխիկ դրամի չափը կազմել է 1894300 դրամ: 2023-ին Էդոյի եկամուտները կազմել են 10մլն դրամից մի փոքր պակաս, 1,5 մլն դրամի էլ վարկ ունի բանկում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2968
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



