Սյամոն, անուններ չտալով, բայց ակնարկելով Սրբազան շարժման մասին, տրտնջացել է, թե ինչու են ոմանք խոսում միասնականության մասին, երբ միաժամանակ իրենից պահանջում են դատապարտել ոստիկանության կողմից ուժի գործադրումը: «Բա չպիտի՞ դու դատապարվես, որ ինձ չես հրավիրել էդ հավաքին…»,-հռետորական հարց է բարձրացրել Սյամոն՝ ակնարկելով շարժման մասին:

Սյամոն, ըստ էության, բացահայտել է, թե ինչու չի գտնվում Սրբազան շարժման կողքին. նրանից պահանջել են հստակ կեցվածք, ինչին ի պատասխան Սյամոն որոշել է բոյկոտել շարժումը՝ բավարարվելով ինչ-որ ձևական հայտարարությամբ:

Հարց է առաջանում՝ եթե Սյամոն, որ ինքն իրեն մատուցում է իբր որպես Նիկոլին ընդդիմութուն, ինչո՞ւ է վարանել ընդամենն իրերն իրենց անունով կոչել, ինչո՞ւ չի հանդգնել գոնե բռնությունը դատապարտել: Ոչ թե չի հանդգնել, այլ ուղղակի չի ցանկացել՝ պայմանավորված շատերին հայտնի պարզ իրողությամբ. Սյամոն մոլի նիկոլական է, ավելի ճիշտ՝  աննայական, ուղղակի հիմա իրեն հատկացված դերն է խաղում՝ Նիկոլի գրպանային ընդդիմության  մի մասը դառնալու հուսյով: Այսինքն՝ Սյամոն շարքային սինլքոր է՝ Նիկոլի գրպանում բզբզացող:

Որքան շատ լինեն նմանատիպ ինքնախոստովանությունները, այնքան հասարակության համար ավելի լավ. մարդիկ հեշտ կկողմնորոշվեն՝ սյամոների թակարդը չընկնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել