Նիկոլ Փաշինյանն ու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը Չարենցավանում այսօր հարսանիքի են մասնակցելու։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Չարենցավանում Անձնագրային բաժինը փակելու դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից Գևորգ Հակոբյանը։

Քաղաքացիներն իրենց բողոքի ակցիան այսօր էլ են պատրաստվում իրականացնել՝ նստացույց հայտարարելով, այդ ամենին զուգահեռ Նիկոլ Փաշինյանն այսօր Չարենցավանում մասնակցելու է ընկերոջ որդու հարսանիքին։

Գևորգ Հակոբյանն ասաց, որ իրենց տեղեկություններով հարսանիքին մասնակցելու է նաև ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը։

«Այն ռեստորանում, որտեղ որ նախատեսվում է անցկացնել հարսանիքը, մի քանի օր է՝ անվտանգության աշխատակիցները անվտանգության խիստ միջոցառումներ են անցկացնում»,- պատմեց չարենցավանցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել