Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև Կիրանցում միջադեպեր տեղի չեն ունեցել։

«Ազատություն»-ն ԱԱԾ-ից հարցրել էր՝ արդյո՞ք հայ -ադրբեջանցի սահմանապահաների միջև որևէ քննարկում կամ միջադեպ տեղ է ունեցել կառուցվող նոր ճանապարհի շուրջ, և արդյո՞ք սահամանազատումից հետո Կիրանցում կառուցվող նոր ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով։

ԱԱԾ-ն, հերքելով ադրբեջանական կողմի հետ միջադապերի մասին պնդումները, միաժամանակ նաև վստահեցրել է՝ «կառուցվող ճանապարհն ամբողջությամբ անցնում է Հայաստանի տարածքով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել