ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսրայելի վրա Իրանի մոտալուտ հարձակման մասին։ Այս մասին նա խոսել է YouTube-ում լրագրող Օդին Ռոսի հետ համատեղ ուղիղ եթերի ժամանակ։
Նրա խոսքով՝ Իսրայելը «այս գիշեր» հարձակման է ենթարկվելու Իրանի կողմից։ Հարձակման պատճառը պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունն է։
«Եթե ես լինեի նախագահ, ոչ ոք դա նույնիսկ չէր քննարկի, քանի որ դա տեղի չէր ունենա»,- հավելել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իրանը նախազգուշացրել է Իսրայելին հարձակման իր ծրագրերի մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել