Մոծակների դեմ պայքարի համաշխարհային ծրագրի գիտնականների միջազգային թիմը նոր եղանակ է մշակել արնախում միջատների պոպուլյացիաները վերահսկելու համար: Ըստ այդ եղանակի, բակտերիայով վարակված բազմաթիվ մոծակների անօդաչու թռչող սարքերի միջոցով բաց են թողնում վայրի բնության մեջ: Հետազոտությունը հրապարակվել է Science Robotics (SciRobot) գիտական ամսագրում։
Մոծակները մարդկանց համար վտանգավոր բազմաթիվ վիրուսներ են կրում, այդ թվում՝ դենգե տենդը, մալարիան, Արևմտյան Նեղոսի տենդը և այլ հիվանդություններ։
Մոծակների դեմ պայքարի մոտեցումներից մեկը հետևյալն է․ բնություն են բաց թողնում նրանց ցեղակիցներին, որոնք վարակված են միջատների համար մահացու բակտերիաներով: Սակայն այս մեթոդը բարդ է, ոչ այնքան արդյունավետ և կարող է վտանգավոր լինել:
Նոր հետազոտության ընթացքում թիմը կատարելագործել է մեթոդը՝ դրոնի օգնությամբ վարակված մոծակների տեղափոխման համար կոնտեյներ նախագծելով:
Մասնագետները տարա են ստեղծել, որում մինչև 160 հազար մոծակ է տեղավորվում և բաժանված է փոքր բաժանմունքների։ Անօդաչու թռչող սարքը տեղից տեղ է շարժվում՝ 150 միավոր խմբաքանակով միջատներ բաց թողնելով։
Համակարգը փորձարկվել է Ֆիջի կղզում։ Արդյունքները ցույց են տվել, որ մեթոդը լավ է գործել՝ համեմատած նույն աշխատանքը ձեռքով կատարելու հետ: Վարակված մոծակների բաշխումը զգալիորեն նվազեցրել է ընտրված տարածքներում մարդկանց համար վտանգավոր հիվանդություններ տարածող միջատների թիվը։