Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները և դրանց հնարավոր արդյունքները մարտահրավեր և ռիսկեր են ներկայացնում Ուկրաինայի համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Գործող նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ որոշել էր չվերընտրվել իր առողջության հետ կապված մտահոգությունների և աճող քննադատության պատճառով և պաշտպանեց փոխնախագահ Քամալա Հարրիսի թեկնածությունը, որը դեռ պաշտոնապես չի հաստատվել Դեմոկրատական կուսակցության կողմից:
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է պետության ղեկավարի պաշտոնում։«Միացյալ Նահանգների ներկայիս իրավիճակը մարտահրավեր է: Կան ռիսկեր, որոնք հնարավոր չէ կանխատեսել։ Եթե Դոնալդ Թրամփը հաղթի, մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի մեր երկխոսությունը: Նախկինում այն բավականին խելամիտ էր, բայց հիմա չգիտեմ, թե ինչ կլինի ընտրություններից հետո»,- ասել է Զելենսկին։Նա միաժամանակ կարծում է, որ Ուկրաինային աջակցող մեծամասնությունը կմնա ԱՄՆ-ի Կոնգրեսում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել