ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արտաշատի համայնքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունների և ստուգումների արդյունքում 5 կալանավորված կա։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կալանվորվածներն անցնում են առանձնապես խոշոր չափերի կաշառքի և խարդախոթւյան գործով։ Իսկ ահա մեղադրյալների թիվը հասում է 10-ի։

Դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից պատասխանեցին, որ ավելի ուշ կարձագանքեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Արտաշատի համայնքապետարանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել