Ս.թ. օգոստոսի 1-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի և ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ այցելել են ռազմաարդյունաբերության կարևորագույն գործարաններից մեկը` «Davaro» ՍՊԸ:
Այցի ընթացքում նրանք ծանոթացել են կատարված և իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև նոր ծրագրերին:
ՍՊԸ-ի ղեկավար անձնակազմի հետ պատգամավորները քննարկել են պետական պատվերներին և ՀՀ ռազմաարդյունաբերությանն ուղղված նոր ծրագրերի խոչընդոտների վերացմանն ուղղված հարցեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/defensecommittee/posts/pfbid0FJxhUDZY2DrfSjnicysUVjmcxoxPoSoeKZLpRTQ6BbeBnagR1rXz1YtHAHmjMsc2l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել