Mediahub.am-ը գրում է․


Հիմնանորոգվում է Կարենիս-Չարենցավան հանրապետական նշանակության ճանապարհը, որն անցնում է Չարենցավան քաղաքի կենտրոնական հրապարակով։ Ու ծրագրի մեջ մտել է նաև հրապարակի ասֆալտապատումը։ Այդ աշխատանքները վերջին օրերին ավելի են ակտիվացել, քանի որ մեզ ասացին՝ օգոստոսի 6-ին Չարենցավանում հարսանիք է լինելու, որին հրավիրված է նաև Նիկոլ Փաշինյանը։ Հարսանյաց արարողությունը տեղի է ունենալու ՔՊ-ականներին պատկանող ռեստորանում, որը հենց հրապարակում է գտնվում՝ քաղաքապետարանի դեմ-դիմաց։

Ասացին՝ իջևանցու հարսանիք է, որին բացի Փաշինյանից այլ իշխանավորներ էլ են ներկա լինելու, այդ թվում՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, որը ևս իջևանցի է։ Ու նրանց «պատվին» արագացրել են ասֆալտապատման աշխատանքները և դեռ երկրորդ շերտը չփռած՝ մի շարքով բացել են երթևեկությունը, որ հյուրերը գան-գնան, հետո վերջնական կավարտեն շինարարությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել