Lurer.com-ը գրում է.

Իրանի մայրաքաղաք Թեհրանի բնակիչները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո զանգվածային ցույցեր են անցկացնում քաղաքի փողոցներում՝ ի պաշտպանություն Պաղեստինի։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իրանի քաղաքացիների երթն անցնում է Թեհրանի կենտրոնական փողոցներով։ Ցուցարարները ծածանում են Պաղեստինի կամ լիբանանյան «Հըզբոլլահի» դրոշները: 

Այսօր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարեց շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան մասին՝ Թեհրանում նրա նստավայրին հարվածի հետևանքով, ուր նա ժամանել էր Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու։

ՀԱՄԱՍ շարժումը Հանիեի մահվան մեջ մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին ու հայտարարել, որ հարձակումն անպատասխան չի մնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել