ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ի թիվս այլ «կառուցողական» մտքերի հնչել է հետևյալը.
«Մենք պետք է օգտագործենք ներկա պատմական պահը թշնամության էջը փակելու համար»:
Պարզապես հարց է առաջանում, թե ո՞րն է պատմական պահը.
Արցախի հանձնումն ու հայաթափու՞մը,
ՀՀ տարածքում ադրբեջանական զինված ուժերի ֆիզիկական ներկայությու՞նը,
Բաքվում գտնվող մեր գերիների ու պատանդների առկայությու՞նը,
վարչապետի` մանկության հեծանիվի կոմպլեքսը հաղթահարելը՞:
Այո´, այս բոլորը կարելի էր պատմական համարել, եթե հայտարարողը լիներ ոչ թե Հայաստանի, այլ ` Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել