«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 27-ին ժամը 21։50-ից մինչև հուլիսի 28-ը ժամը 21։00-ն դադարեցվելու է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի թաղամասի, Սասունիկ, Կարին, Օշական, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Աղձք, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Կոշ, Ուջան, Ոսկեհատ բնակավայրերի գազասպառողների, «Լեոն Կարլո-1», «Լեոն Կարլո-2» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Ձորակ-1» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ԱԳԼՃԿ-ների, Կոտայքի մարզի Պռոշյան, Նոր երզնկա բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: