Armsport.am-ը գրում է.
2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում ընթանում է որակավորման փուլը, որտեղ Հայաստանը ներկայացված է երկու մարզիկներով՝ Արթուր Դավթյան և Վահագն Դավթյան։
Փարիզի «Բերսի» մարզապալատում անցկացվող սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում Արթուրի առաջին մոտեցումը այնքան էլ հաջող չստացվեց ինչի արդյունքում վաստակեց14.533 միավոր: Երկրորդ ցատկը համեմատաբար ավելի լավ կատարեց և վաստակեց 14.800 միավոր: Երկու ցատկերի հանրագումարում Արթուր Դավթյանը վաստակեց 14.666 միավոր:
Վերջնական արդյունքով մեր մարզիկը դուրս եկավ եզրափակիչ փուլ։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/503590/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել