Ադրբեջանը վիրավորվել է ֆրանսիացի հաղորդավարներից Օլիմպիական խաղերում ՀՀ-ի և Արցախի մասին խոսքերի պատճառով և այժմ բողոք է պատրաստում Միջազգային օլիմպիական կոմիտե


Սրա պատճառը France-2 հեռուստաալիքի ուղիղ եթերում հաղորդավարների խոսքերն էին Սենով օլիմպիական հավաքականների շքերթում հայ մարզիկների անցման ժամանակ։

«Իհարկե, հայերը մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է։ Անցյալ տարին Հայաստանի համար սգո տարի էր և հանգեցրեց Ղարաբաղի կորստին, որն անցավ ադրբեջանական բանակի ձեռքը»,- ֆրանսիացի հաղորդավարի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել