Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող թիմի մարզիկներին։

Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կից հրապարակելով Հայաստանի թիմի ողջույնի տեսանյութը։

«Ամենայն հաջողություն Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերին մասնակցող մեր մարզիկներին։

Շնորհակալություն մեր ֆրանսիացի ընկերներին խաղերը հյուրընկալելու և դրանք հիանալի դարձնելու ջանքերի համար», – նշված է Միրզոյանի գրառման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել