Armsport.am-ը գրում է.

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ին 2024 թվականի Օլիմպիական խաղերի Մարոկկոյի հետ վիճահարույց խաղից հետո։

«Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան ցանկանում է ձեզ տեղեկացնել, որ այսօր մեր Մ23 հավաքականի և Մարոկկոյի մեր մրցակիցների միջև տեղի ունեցած հանրությանը հայտնի իրադարձությունների պատճառով պաշտոնական բողոք է ներկայացվել ՖԻՖԱ-ի Կարգապահական հանձնաժողով՝ պահանջելով անհրաժեշտ կարգավորիչ միջոցներ ձեռնարկելու նման լուրջ իրադարձության համար:

Կարևոր է երաշխավորել գեղեցիկ մարզաձևի՝ ֆուտբոլի, խաղաղ զարգացման կողմնակիցների անվտանգությունը, և մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա»,- ասվում է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել