44 օրյա պատերազմի առաջին օրերից Արմեն Աշոտյանին ըստ էության չեզոքացրին. ափալ-թափալ զորակոչեցին, ուղարկեցին Սյունիք, հոսպիտալում ծառայելու, ընդ որում ռազմական ոստիկանությունը եկավ, հեռախոսը վերցրեց, որ հանկարծ բան չգրի այնտեղից։
Արմենը և ընդհանրապես ՀՀԿ-ն քաղաքական լուրջ կապեր ունեն Եվրոպայում ու Նիկոլի նպատակն այդ կապերն օգտագործելուն հնարավորինս խանգարելն էր։ Նույն տրամաբանությամբ, որով ՀՀ բանակի լավագույն գեներալներին ամեն կերպ հեռու էր պահում մարտադաշտից...
Իհարկե, չեմ ասում, թե Աշոտյանը եթե այդ օրերին Երևանում կամ Եվրոպայում լիներ, մենք պատերազմը կհաղթեինք։
Միամտություն կլիներ այդպես մտածելը, քանի որ Հայաստանի ղեկը զավթած հանցախումբն աշխատում էր Հայաստանը պարտության տանելու ուղղությամբ. մեկ մարդը կամ թեկուզ մեկ ուժը չէր կարող բան փոխել։
Պատերազմի ընթացքը փոխելու համար պետք էր բոլոր քաղաքական ուժերի, զինվորականության ու պետական ապարատի համաձայնեցված՝ միասնական մտահաղացմամբ, պատերազմական ճիգ (war effort), այն, ինչը դիտավորյալ տորպեդահարում էր գերագույն գլխավոր նզովյալը։
* * *
Այսօր մենք ավելի ծանր վիճակում ենք, քան 2020-ի նոյեմբերի 10-ին, ավելի ծանր վիճակում ենք, քան նույնիսկ 2023-ի սեպտեմբերի 19-ին։
Այսօր է՛լ ավելի դժվար է անկումը կասեցնելը քան 1, 2 կամ 3 տարի առաջ։
Այսօր է՛լ ավելի կարևոր է ազգային թևի կարող ուժերի և անձնվեր գործիչների մեկ ճակատով համաձայնեցված աշխատանքը։
Ազգային պետությունը պահելու այլ տարբերակ ուղղակի չկա։
Նիկոլն ու իր «կիրթ գործընկերը» սա շատ լավ հասկանում են, և իրենց համար գերկարևոր է Հայաստանում ազգային ուժերը բզկտելը, պառակտելը, ջախջախված պահելը։
Ճիշտ նույն պատճառով էլ մեզ համար այսօր առաջնային է ամեն քաղբանտարկյալի, ամեն քաղհալածյալի համար կռիվ տալը։
Այսօր գերկարևոր է չթողնելը, որ թշնամական պառակտիչ ու բարոյալքող քարոզչական թեզերը մտնեն մեր դաշտ, նույնիսկ եթե այս կամ այն գործչին հավան չենք։
* * *
Արմեն ջան, ծնունդդ շնորհավոր։ Մաղթում եմ այն, ինչ բոլորին եմ մաղթում վերջին տարիներին. մեր անձնական, ընտանեկան ու պետական տոները ազատագրված Հայաստանում նշելու հնարավորությունը նորից ունենանք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/pfbid029ZsAxybxM26mkrsWhk2XALnD4njrWjQwM9L5HMatqqp4guUpg4iZJCEnPG8CeSPvl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել