Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ցանկանում է մնալ ակումբում՝ չնայած Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությանը, հաղորդում է CaughtOffside-ը։

Անգլիական ակումբում նույնպես հետաքրքրված են ֆուտբոլիստին թիմի պահելու հարցում: Մերսիսայդցիներն արդեն բանակցություններ են սկսել ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։

Ֆուտբոլիստի՝ «Լիվերպուլի» հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը։

Տրենտը լիվերպուլյան ակումբի սան է։ Նախորդ մրցաշրջանում 25-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել