Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ազատվեց տնային կալանքից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Հուսամ` քննչական կոմիտեն շուտով կհրաժարվի քրեական հետապնդումից»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ Գյուրջյանը ձերբակալվել էր 2024 թվականի մայիսի 25-ին, ինչից հետո դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել։ Հունիսի 27-ին, սակայն, նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով:

Նշենք, որ Գյուրջյանը մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։ Ըստ ՔԿ–ի` նա խմբի հետ փաստաթուղթ է կեղծել և կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն` 1.935.000 դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել