Tert.am-ը գրում է.

Հետխորհրդային տարածքի խոշորագույն առցանց առևտրային հարթակներից մեկը՝ Wildberries-ը, հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ինչպես հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, փորձ է արվում ակնհայտ և լկտի «ռեյդի» միջոցով տիրանալ Wildberries ընկերությանը:

Ինչպես գրում է bbc.com-ը, Կադիրովն այս անսպասելի հայտարարությունն արել է ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսնու՝  Վլադիսլավ Բակալչուկի հետ հանդիպումից հետո. Չեչնիայի ղեկավարը Վլադիսլավին ներկայացրել է որպես իր ընկեր: Երեքշաբթի երեկոյան Կադիրովը Telegram-ի իր ալիքում ասել է, որ Ռուսաստանի ամենահարուստ կնոջ ամուսինը եկել է իր մոտ և բողոքել «ինչպես ընտանիքի, այնպես էլ կայացած ընտանեկան բիզնեսի հետ կապված լուրջ խնդիրներից»։

Նա տեսանյութ է հրապարակել, որում Վլադիսլավ Բակալչուկը խոսում է կոնֆլիկտի մանրամասների մասին։

«Կինս տնից հեռացել է և կապվել անհասկանալի ընկերության հետ, որը (ընկերությունների-Խմբ.) միավորման քողի տակ իրեն է վերցնում բիզնեսը և դուրս բերում ակտիվները։ Ընդ որում, ընկերությունը հարյուր անգամ ավելի փոքր է (Wildberries-ից-Խմբ.), սակայն համատեղ ձեռնարկությում բաժնեմասերը գրեթե նույնն են։ Լևան Միրզոյան. Russ Outdoor ընկերություն»,- տեսանյութում պատմում է Բակալչուկը։ 

Глава Чечни Рамзан Кадыров заявил о рейдерском захвате маркетплейса, опубликовав разговор с сооснователем Wildberries Владиславом Бакальчук

Աղբյուրը մանրամասնում է, որ Wildberries առցանց հարթակի  և Russ արտաքին գովազդի օպերատորի միաձուլման մասին հայտարարվել էր դեռևս հունիսի 18-ի երեկոյան։ Այս լուրը, ինչպես գրել էր Forbes-ը, «շփոթեցրել է շուկայի մասնակիցներին. ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է կառուցված գործարքը և ինչի են ցանկանում հասնել կողմերը»։ Այդ պահին քննարկված վարկածներից մեկի համաձայն՝ Տատյանա Բակալչուկը պատրաստվում էր առաջատարի դիրք ստանալ ռուսական գովազդային շուկայում։

Այն ժամանակ РБК-ի աղբյուրներն հայտնել էին, որ նոր միավորված ընկերությունների (Wildberries և Russ-Խմբ.) խմբի գործադիր տնօրեն կդառնա Ռոբերտ Միրզոյանը (տեսանյութում Վլադիսլավ Բակալչուկը նշել է Ռոբերտի եղբոր՝ Լևանի անունը):

«Ռեյդերները Վլադիսլավ Սերգեևիչի կնոջը՝ Տատյանային, հեռվացրել են ամուսնուց և յոթ երեխաներից։ Ամուսինները հնարավորություն չունեն տեսնելու միմյանց և շփվելու՝ գոնե քննարկելու տեղի ունեցողը։
Wildberries ընկերության ակտիվները, որոնց ստեղծման համար Վլադիսլավը և Տատյանան 21 տարի քրտնաջան աշխատել են, հուլիսի սկզբից իրավաբանական մեքենայությունների միջոցով հապճեպ փոխանցվում են օտար ձեռքեր, և դա արվում է Russ Outdoor ընկերության միջոցով: Ակնհայտ է, որ սա բացահայտ և լկտի ռեյդերային գրավում է: Ես գիտեմ, որ այս գործընթացի լծակները գտնվում են Լևան և Ռոբերտ Միրզոյան եղբայրների, ինչպես նաև մի քանի հայտնի կովկասցիների ձեռքում։ Իմ հանձնարարությամբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը կզբաղվի այդ հարցով: Մարդիկ, որոնք հայտնի են իրենց խարդախություններով և ներգրավված են այդ անօրինական գործողություններում, պետք է դադարեցնեն այս գործընթացը, վերադարձնեն Վլադիսլավի կնոջն ու բիզնեսը»,- նշել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել