168.am-ը գրում է․

Հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո ԱՄՆ Գաղտնի ծառայությունը նրան խորհուրդ է տվել հանրահավաքներ անցկացնել բացառապես փակ հարթակներում։ Դրա մասին հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում մահափորձից հետո Գաղտնի ծառայության աշխատակիցները խորհուրդ են տվել Թրամփին և նրա նախընտրական շտաբին անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցնել դրսում մեծ թվով մասնակիցներով խոշոր հանրահավաքներն ու այլ միջոցառումների կազմակերպումը։

Washington Postճը գրում է, որ Հանրապետականի նախընտրական շտաբը փնտրում է մի քանի հազար հանդիսատես տեղավորելու հնարավորությամբ փակ վայրեր, մասնավորապես՝ բասկետբոլի մարզադաշտեր։ Թրամփի քարոզարշավը բացօթյա հանրահավաքներ անցկացնել չի նախատեսում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել