Սյամոն, որ իր կեղծարարների միջոցով հանրության շրջանում փորձում է վնաս հասցնել արցախյան իշխանությունների իմիջին, հայտարարում է, թե ինքը, ի տարբերություն նրանց, ընդունակ է իշխանություններին կառուցողական դաշտ բերել, ստիպել ուշադրություն դարձնել արցախցիների խնդիրներին:
Բայց արդյոք արցախյան իշխանություններին մեղադրելն արդա՞ր է:
Որպեսզի հասկանալի լինի այս հարցի պատասխանը, հարկավոր է ըմբռնել, թե ինչ իրավիճակում են արցախյան իշխանություններն այժմ գտնվում: Արցախյան օրինական իշխանություններին Նիկոլը մեկուսացրել է՝ դեմ տալով պատին, «ատրճանակը դնելով քունքին»՝ Հայաստան բռնագաղթելու առաջին իսկ օրվանից, ինչը նշանակում է, որ այս իրավիճակում արցախյան իշխանություններից պահանջել արցախահայերի խնդիրների լուծում, առնվազն անազնիվ է:
Գումարած սրան՝ ՔՊ-ի ու արցախյան իշխանությունների հարաբերություններն է՛լ ավելի սրվեցին՝ պայմանավորված ընդդիմադիր շարժման հանդեպ վերջիններիս ունեցած համակրանքով ու դրան արցախցիների մասնակցությամբ: Ակնհայտ է, որ այս իրավիճակում արցախյան իշխանություները, եթե նույնիսկ տեղով կրակ էլ դառնան, երբեք չեն կարողանալու թուրքական պրոյեկտ ՔՊ-ի հետ միասին արցախցիների խնդիրների լուծման համատեղ ծրագիր մշակել ու իրականացնել: Բայց եթե նույնիսկ ոչ մի ընդդիմադիր շարժում էլ չլինի, Նիկոլն այնքան հայատյաց է, որ երբեք արցախյան իշխանություններին ընդառաջ քայլ չի անի, քանզի բացի այն, որ նա նրանցից վտանգ է զգում, նաև հասկանում է, որ կարող է զայրացնել Իլհամին, որի շնորհիվ է, որ այսօր Աննան դեռ դե ֆայտո առաջին տիկին է մնում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2913
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել