Վերջերս ԶԼՄ-ներից մեկին հարցազրույց տված Խանումյան Հայկոն, որ նույնն է, ինչ՝ Սյամոն, քննադատել էր արցախյան իշխանություններին արցախցիների խնդիրներին իբր անհաղորդ գտնվելու համար՝ հայտարարելով, թե «խոսալու ձևը» չգիտեն:
Հայկոն, որ Սյամոյի կեղտոտ բերանի դերում է հանդես գալիս՝ մեկ-մեկ շեֆի փոխարեն այս կամ այն ԶԼՄ-ին հարցազրույց տալով, նման հայտարարությամբ իրականում փորձել է սքողված կերպով Սյամոյի ռեկլամն անել. իբր Սյամոն, ի տարբերւոթյուն Շահրամանյանի, խոսելու ձև գիտի ՔՊ-ի հետ և պատրաստ է մեկիկ-մեկիկ լուծել արցախահայերի առաջ ծանրացած խնդիրները՝ արդյունավետ համագործակցություն ծավալելով:
Այն, որ Սյամոն Նիկոլի ու հատկապես Աննայի հետ հարաբերվելու ճիշտ ձևերը լավ գիտի, անկասկած, փաստ է, և ասվածի վկան Արցախի բունկերների պատերն են. ինչեր ասես,որ չեն տեսել ու լսել այդ պատերը… Բայց կարևոր է հասկանալ, թե ինչի շնորհիվ է, որ Սյամոն կարողանում է Նիկոլի հետ հարաբերվել: Պատճառը բացառապես երկուսի ունեցած հիմնական նպատակն է՝ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» սարքելը, ինչպես նաև ընդհանուր հանցանքով միմյանց կապված լինելը: Միասին են իրականացրել Արցախի հանձնումը, հիմա էլ իրականացնում են «Արևմտյան Ադրբեջան» կոչված իլհամյան ծրագիրը՝ շատ կլորիկ գումարի դիմաց:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2911
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել