ՆԱՏՕ-ի ավելի քան 500 000 զինծառայողներ ներկայում գտնվում են բարձր պատրաստության վիճակում։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է դաշինքի խոսնակ Ֆարահ Դախլալան:

«2014 թվականից ի վեր ՆԱՏՕ-ն ենթարկվել է մեր հավաքական պաշտպանության ամենանշանակալից փոխակերպությանը վերջին սերնդի ընթացքում: Մենք իրականացրել ենք ամենաընդգրկուն պաշտպանական ծրագրերը Սառը պատերազմի ժամանակներից ի վեր, և այժմ ավելի քան 500 000 զինծառայողներ գտնվում են բարձր պատրաստության վիճակում», – հայտարարել է Դախլալան:

CNN-ը նաև նշում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո եվրոպական մի շարք երկրներ կրկին ներմուծել են պարտադիր զինվորական ծառայությունը։

Սառը պատերազմից հետո մի շարք եվրոպական երկրներ կասեցրել էին պարտադիր զինվորական ծառայությունը, սակայն հատկապես Սկանդինավյան և Բալթիկ երկրները վերջին տարիներին զինծառայությունը կրկին պարտադիր են դարձրել։ Լատվիան վերջին երկրներից մեկն է, որը ներմուծել է պարտադիր զինվորական ծառայությունը 2024 թ. հունվարին՝ 2006 թվականին այն վերացնելուց 18 տարի անց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել