Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, որի լիազորությունների ժամկետը լրացել է մայիսի 20-ին։
«Նախագահ Զելենսկին և ես այսօր շատ լավ հեռախոսազրույց ունեցանք»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։
Թրամփը խոստացել է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում «համաշխարհային խաղաղություն» կբերի և վերջ կտա ուկրաինական հակամարտությանը։
«Երկու կողմերն էլ կարող են միավորվել և բանակցել համաձայնության շուրջ, որը վերջ կդնի բռնությանը և կստեղծի բարգավաճման ուղի», - ասել է Թրամփը։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=586734&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել