24news.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին 30-ամյա պաշտոնավարման կապակցությամբ:
«Բելառուսի ողջ նորագույն պատմությունը անքակտելիորեն կապված է ձեր անվան հետ, որը նշանավորվել է ժամանակակից պետական ինստիտուտների կառուցմամբ և սոցիալական և տնտեսական ոլորտներում զգալի հաջողություններով, ընտրողները վեց անգամ անընդմեջ վստահել են ձեզ ամենաբարձր պետական պաշտոնը, ինչն, անկասկած, վկայում է Ձեր վիթխարի հեղինակությանը հայրենակիցների շրջանում»,- ասվում է շնորհավորական ուղերձի մեջ:
Ռուսաստանի ղեկավարը հատկապես նշել է, որ դժվար է գերագնահատել Բելառուսի նախագահի անձնական ներդրումը «երկրների միջև բարեկամական հարաբերությունների և արդյունավետ համագործակցության զարգացման, Միութենական պետության ձևավորման և ամրապնդման, ինչպես նաև փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանման գործում»։
Լուկաշենկոյին անկեղծորեն մաղթելով քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ կառավարության գործունեության մեջ՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ուրախ կլինի շարունակել կառուցողական, ընկերական երկխոսությունը և սերտ համատեղ աշխատանքը՝ ի շահ Բելառուսի և Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների: