Tert.am-ը գրում է.
Windows-ի համաշխարհային խափանման պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում որոշ ավիաընկերությունների մոտ որոշ խափանումներ եղել են, գրանցվել են չվերթների ուշացումներ:
Այս մասին Tert.am-ին փոխանցեց օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը:
Նա նաեւ հայտնեց, որ աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն կարգավորվել:
Ինչպես ավելի վաղ հայնել էինք՝ հուլիսի 19-ին ավիաընկերությունները, բանկերը և այլ ծառայություններ ամբողջ աշխարհում սկսել են հայտնել Windows սարքերի խափանման պատճառով գործառնական խնդիրների մասին: Օդանավակայաններում թռիչքները դադարեցվել են, իսկ ուղևորներին նախազգուշացվել է ստուգման ժամանակ առաջացած խնդիրների մասին: BBC-ի փոխանցմամբ՝ անսարքության պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 1000 չվերթ։ Խափանումը ազդել է նաև բանկերի, հիվանդանոցների և փոստային ծառայությունների աշխատանքի վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: