Սյամոն, ասում են, այժմ հայտնվել է «զիբիլի» կատվի կարգավիճակում. առնետներ է որոնում իր շրջապատում՝ փորձելով ուտել: Այս ընթացքում Սյամոյի շրջապատում ինչ տեսակ կենդանի ասես, որ չի հայտնվել, որոնց մեծ մասը, Սյամոյի համոզմամբ, ներդրված ագենտներ են, որոնց առաքելությունը մեկն է եղել՝ Սյամոյի ունեցած ծրագրերի ու հնարավորություների մասին տվյալներ հաղորդելը: Մինչդեռ Սյամոն էլ է թերևս հասկացել, որ գաղտանապահությունը երբեմն գործի կեսն է հանդիսանում, ուստի այլևս մտադիր չէ անիմաստ կենդանատեսակներ իր շրջապատում բուծել:
Բայց հարց է առաջանում՝ որքանո՞վ է այս ամենն արդար: Բանն այն է, որ Սյամոն ինքն էլ մի յուրատեսակ «կռիս» է, որին ներդրել էին Արցախում՝ հակահայկական աշխարհաքաղաքական համապատասխան ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար: Փաստորեն՝ ստացվում է, որ «կռիսը» «կռի՞ս» է բռնում: Սա թերևս դեմ է բնության օրենքներին, քանի որ առնետներին սովորաբար կատուներն են ոչյչացնում, իսկ Սյամոյի բարոյական նկարագիրն անգամ մի կատվի չափ էլ չի ձգում:
Պետք է առաջին հարթին Սյամոյին՝ խոշոր «կռիսին» դաշտից մաքրել, իսկ մանր-մունրների հարցն ինքնաբերաբար կլուծվի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2898
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել