Tert.am-ը գրում է.

Իրանը կկարողանա կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը. այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին խոսել է SNN գործակալությանը տված հարցազրույցում:

«Մեր հաջողություններից էր երկու երկրի միջև գազի և էլեկտրաէներգիայի քլիրինգային համաձայնագրի երկարաձգումը մինչև 2030 թվականը։ Ամեն տարի Հայաստան ենք արտահանում 360 մլն խմ գազ, դրա դիմաց ներմուծում ենք էլեկտրաէներգիա։ Մեզ հաջողվեց գրեթե վերջնական փուլ հասցնել նաև Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, և մենք կկարողանանք կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը», - նշել է դեսպանը:

Նա հավելել է, որ առևտրի ոլորտում իրանական կողմին հաջողվել է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը 200 մլն դոլարից հասցնել 711 մլն դոլարի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել