Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ավստրալիայի և այլ երկրների ավիաընկերությունների աշխատանքում գլոբալ խափանումներ են տեղի ունեցել, ինչը պայմանավորված է Windows օպերացիոն համակարգի անսարքությամբ ամբողջ աշխարհի օգտատերերի համար, հայտնում են Reuters-ը, Forbes-ը, The Economic Times-ը և CNN-ը:

Մասնավորապես, ամերիկյան խոշորագույն ավիաընկերությունները՝ American Airlines-ը, United Airlines-ը, Delta Airlines-ը և Frontier Airlines-ն արդեն հայտարարել են խափանման պատճառով թռիչքների դադարեցման մասին։

Թուրքիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ Turkish Airlines-ը, նույնպես հայտնել է գլոբալ խափանման  մասին, որը խնդիրներ է առաջացրել տոմսերի ամրագրման և գրանցման հետ կապված:

Նույն իրավիճակն է Հնդկաստանի  և Գերմանիայի մի շարք օդանավակայաններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել