Tert.am-ը գրում է.

Հուլիսի 17-ի երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում տեղի ունեցած միջադեպի ժամանակ սպանված Արսեն Ռաֆայելի Աֆիյանը 36 տարեկան էր, ուներ երեք զավակ։

Ինչպես տեղեկանում ենք Սևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում արված գրառումից, Աֆիյանը Սևան համայնքի ավագանու անդամ էր։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 17-ին վիճաբանություն ու ծեծկռտուք էր տեղի ունեցել «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում, որի ժամանակ կրակոցներ են հնչել։ Միջադեպի հետևանքով երեք մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց Արսեն Աֆիյանը մահացել է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել