Կառավարությունը հաստատեց որոշումը, որով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 102 մլն եվրո վարկ կտա ՀՀ–ին՝ առաջնային բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավման համար։ Նախագիծը զեկուցեց առողջապահության փոխնարար Լենա Նանուշյանը:

«102 մլն եվրո արժողությամբ  վարկային ծրագրի նպատակներն են աջակցել ՀՀ-ին, մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությանը առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, ինչպես նաև բարելավվելու առողջության առաջնային պահպանման բժշկական օգնության որակը և իրագործումը բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ վարկային գումարից մասնահանումներն իրականացվելու են նախապես համաձայնեցված և սահմնաված թիրախների ցուցանիշների հասնելու դեպքում բանկի գործընկերների հետ:

«Հարկ եմ համարում նշել, որ առողջության համապարփակ ապահովագրության մասին օերնքի ընդունումից է կախված թե ծրագրի անհրաժեշտությունը թե սահմանված ցուցանիշներին հասնելը:

Դրանով նախատեսվում է նաև Հայաստանում հիվանդությունների տարածվածության ամենաբարձր մակարդակն ունեցող հիմնական ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելել, հայտնաբերել և վերահսկել՝ ծառայությունների մատուցման բարեփոխումների միջոցով»,-հավելեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել