Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգները Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել:

Հարցին՝ հայկական կողմն արդեն բավականաչափ զիջումներ կատարել է, ի՞նչ նոր ու բարդ փոխզիջումներ են սպասվում, կամ Ադրբեջանական կողմն ի՞նչ պետք է զիջի, Դանիելյանն ասաց.

«Միացյալ Նահանգները Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանի և Նախիջևանի միջև: Արցախի մնացած մասն ինչո՞ւ հանձնվեց Հայաստանի կառավարության կողմից, որովհետև իրենք ասում էին, որ ռուսական վերահսկողության Մեղրիի միջանցքը չեն տալիս, համաձայն չեն և դրա համար Լաչինը փակվեց, դրա համար 2023 թվականին Արցախում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ», - ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել