Թուրքիայի Անթալիա նահանգի Դոշեմելաթը շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Քարավելիեր բնակավայրից մոտ 200 մետր հեռավորության վրա և սկսկել է տարածվել քամու ազդեցությամբ։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարարական ջոկատներ: Նշվում է, որ տեղանքի դժվարանցանելի, խորդուբորդ ու քարքարոտ լինելու պատճառով հրդեհաշիջման աշխատանքները բավականին բարդ են ընթանում։ Բացի տեղանքի դժվարանցանելիությունից հրդեհի տարածմանը նպաստում է նաև քամին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել