Հռետորական հարց բարձրացնելով, թե Սրբազան շարժումը սկզբից ի վեր ի՞նչ լուծում է առաջարկել՝ Սյամոն միաժամանակ փորձել է ինքնափիառվել՝ պնդելով, թե ինքն առաջարկում է սահամնազատում անել 1925-26թթ.-ի քարտեզներով, իսկ դա անելու համար Հայաստանը պետք է Մեղրիով տա ճանապարհ Ադրբեջանին:
Սյամոն, փաստորեն, մի կողմից՝ փնովել է շարժումն ու, ըստ էության, ողջ ընդդիմադիր դաշտը, մյուս կողմից՝ «Զանգեզուրի միջանցքի» լոբբինգն է արել՝ չթաքցնելով իր հույզերն ու նպատակները: Սա Սյամոյի համար, նկատենք, անձնական նշանակության հարց է, քանի որ Ադրբեջանցի կուրատորները դրել են Սյամոյի վզին՝ զբաղվելու Իլհամի երազանքի միջանցքի լոբբինգով: Ավելին՝ նրանք Արցախից Սյամոյին հենց այս պայմանով են «պատվավոր աքսորի» ենթարկել՝ դարձնելով նրան Ադրբեջանի շահերի դեսպանը՝ Երևանի սրտում:
Իրականում 1925-26թթ.-ի քարտեզների մասին լոլոները Սյամյոի կտերն են. Բաքուն մի մետր ագամ չի նահանջելու իր ներկայիս դիրքերից՝ անկախ նարնից, թե քանի հատ միջանցք է Սյամոն Բաքվին նվիրելու: Միաժամանակ եթե «Զագեզուրի միջանցքը» տրվում է Բաքվին, ապա հարցը, թե որ թվականների քարտեզներով է դեմարկացիան տեղի ունենալու, դառնում է խիստ երկրորդական, քանի որ հարվածի տակ է հայտվում Սյունիքը, իսկ իրականում՝ Երևանն էլ հետը. թուրքերը կարող են տեռոր բեմադրել Սյունիքում ու դրա հիմքով պահանջել, որ իրենք վերահսկեն այդ տրանսպորտային կարևորագույն երակը: Ահա սա է նրանց վերջնական նպատակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել