Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում իր դեմ մահափորձից հետո առաջին հարցազրույցն է տվել՝ պնդելով, որ ինքը, «ենթադրաբար, պետք է մեռած լիներ»: Քաղաքական գործչի խոսքով՝ իր կյանքը, հավանաբար, փրկել է այն հանգամանքը, որ «մի պահ գլուխը շրջել է աջ՝ դեպի էկրանը»:

«Ես հազվադեպ եմ ամբոխից հայացքս թեքում: Եթե այդ պահին նույն կերպ վարվեի (հայացքը չթեքեր-Խմբ.), այսօր միասին չէինք զրուցի, այնպես չէ՞: Ամենաանհավանականն այն էր, որ ես ոչ միայն շրջվեցի, այլև շրջվեցի ճիշտ ժամանակին և ճիշտ չափով: Եթե ես միայն կես շրջադարձ կատարեի, գնդակը կհարվածեր ուղեղիս հետևին և կանցներ իմ գանգով: Եվ քանի որ էկրանը բարձր էր, ես վեր նայեցի: Կատարյալ շրջադարձ անելու հավանականությունը շատ փոքր էր, ուստի ես այստեղ չպետք է լինեի, պետք է մեռած լինեի», - New York Post-ին ասել է Թրամփը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել