Tert.am-ը գրում է.

Չնայած ՀԱՊԿ անդամավճարն այս տարի չվճարելու Երևանի որոշմանը՝ 2025թ. անդամավճարի գումարը կհաշվարկվի և կներկայացվի Հայաստանին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք հայտնի է 2025 թվականի բյուջեում վճարում չկատարելու Հայաստանի մտադրության մասին, Վասիլևն ասել է, որ «դա արդեն քաղաքական որոշում է»։

«Կդիտարկվի 2025թ. բյուջեի նախագիծը, համապատասխանաբար, կհաշվարկվեն բոլոր հոդվածները։ Այդ գումարի 10 տոկոսը կհաշվեգրվի Հայաստանին»,- ասել է Վասիլևը՝ միաժամանակ հավելելով, որ դրանից հետո «արդեն երկրի ղեկավարության քաղաքական կամքն է»՝ կվճարի Երևանն այն, թե ոչ։

Անդրադառնալով կազմակերպության բյուջեի խնդրին՝ Վասիլևը նշել է, որ այն, ինչ վերաբերում է 2025 թվականին, հետագա քննարկումների թեմա է։ Բացի այդ, նա նաև հայտնել է, որ «կազմակերպության բյուջեն սահմանված համամասնությամբ բաշխված է բոլոր անդամ պետությունների միջև։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել